Գազայի պատերազմը կավարտվի դիմադրության ուժերի հաղթանակով. «Հեզբոլլահ»

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

Իսրայելը չի ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, արհամարհում է միջազգային օրենքները և անտեսում իրեն ուղղված համաշխարհային հանրության կոչերը։ Այս մասին NBN հեռուստաալիքով հեռարձակված հեռուստաուղերձում ասել է շիական «Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլան։

«Ներկա իրավիճակում մենք պետք է ամուր մնանք և շարունակենք գործողությունները Գազայի հատվածում և Իրաքի, Եմենի և Լիբանանի բոլոր աջակցող ճակատներում։ Իսրայելի համառությունը կշրջվի իր դեմ, իսկ Գազայի պատերազմը կավարտվի դիմադրության ուժերի հաղթանակով»,- ասել է նա:

Նասրուլլան արտասահմանյան լրատվամիջոցներին կոչ է արել ուշադրություն դարձնել ոչ թե մարդկային կորուստներին, այլ Իսրայելի դեմ կռվող մարտիկների հաջողություններին։