Սարգիս Գալստյանը կալանավորվել է՝ լրտեսության համար

Մանրամասներ
արցախ

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում «պարետ» մնացած Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ լրտեսության համար։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն օրերս կնոջ հետ ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ և Գորիսում ձերբակալվել։

ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղարդանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։