Տարածքները մաս-մաս, սահմանազատման անվան տակ հանձնում են Ադրբեջանին, տնազուրկ դարձածիներին որպես փոխհատուցում, Երևանում տներ կարող են առաջարկել․ Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն։

Երևանում ուր նայում ես, բազմաբնակարան շենքեր են կառուցում, այդ շենքերը հաճախ ավտոմեքենաների կայանատեղիներ, մանկական խաղահրապարակներ չունեն, սարքվում են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով։ Երևանում բնակարանների առասպելական գներից ՔՊ-ն մեծ փողեր է սարքում։

Մայրաքաղաքում հիմա կառուցվում է մոտ 110 հազար բնակարան։ Չի կարող բացառվել, որ Երևանում շենքերի շինարարությունում կարող են օգտագործվել նաև ադրբեջանական և թուրքական փողեր։

Հայաստանի սահմանամերձ տարածքները մաս-մաս, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ հանձնում են Ադրբեջանին, տնազուրկ դարձած ոմանց, որպես փոխհատուցում, Երևանում տներ կարող են առաջարկել։

Հայաստանը հետևողականորեն սարքում են Երևան քաղաք-պետություն, և սա թշնամու խորամանկ ծրագիր է, որ իրականացվում է վայ հայ ղեկավարների միջոցով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան