Պուտինը շնորհավորել է Էրդողանին ծննդյան կապակցությամբ

Նախագահները հեռոախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ապրիլին Մոսկվայում կայանալիք երկկողմ գագաթնաժողովի հետ կապված նախապատրաստական աշխատանքների շուրջ, հաղորդում է «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ջերմորեն շնորհավորել է թուրք պաշտոնակցին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ նրա ունեցած «առանձնահատուկ վաստակը»: