Երևանում՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դի

Մանրամասներ
սպանություն

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ թիվ 14 բրիգադի բժիշկ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Արամ Խաչատրյան 8-րդ շենքի բակ, որտեղ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 67-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։