Դա կլինի իսկական դավաճանություն, և ես որոշել եմ չհանձնվել․ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
նիկոլ

Ես ասել եմ՝ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ «ՔՊ»-ն հանձնվի․ բայց դա կլինի իսկական դավաճանություն, և ես որոշել եմ չհանձնվել։

Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես՝ ինքս ինձ համար, ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու։ Եվ այդ առումով դա ամենակարևոր բան ա։

Արձանագրենք, որ բոլորս մարդ ենք, նույն ձևի մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել։ Ձեր միջավայրում ծնվել, ձեր միջավայրում մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել եմ։ Բայց հասկանալի ա չէ՞, որ էս ամեն ինչը, ինչ-որ տեղի ա ունենում, ինքը և հոգեբանորեն, և մարդկայնորեն, և բարոյական առումով, և քաղաքական առումով շատ-շատ ծանր է։

Ընդորում, ես ինքս էլ էդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում․ ես ասել եմ պետք է նայել էն տարբերակը, որ կարողա երկրի շահից բխումա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը, էդ էլա պետք դիտարկել։ Բայց իմ բոլոր վերլուծություններն  ցույց են տալիս, որ՝ ոչ։ Այ դա կլինի իսկական դավաճանություն»,- ասել է նա։