Հիմարություն եմ արել՝ 2018թ. մասնակցել եմ. Հայրենիք ե՞ն թողել, կերան. էս հայրենիքն ափսոս էր էս տեսակի ապուշներին. քաղաքացիներ․ Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

«Հայրենիքը կերան, հայրենիք թողեցի՞ն: Ամեն քայլին մտածում են՝ ժողովրդին գցած լինեն»,- վրդովվում են երևանյան փողոցներում 168.am-ի հարցմանը մասնակից կանայք:

Մեկ այլ կին էլ նշեց՝ «էս հայրենիքն ափսոս էր էս տեսակի ապուշներին»:

«Այսօրվա դրությամբ մեր վարչակազմը գաղտնի գործարքներ է անում, ժողովուրդը չի իմանում. պետք է իմանա: Հանրաքվե պիտի լինի»,- սա էլ հարցման մասնակից տղամարդու կարծիքն էր:

Մի երիտասարդ տղամարդ էլ նկատեց՝ Փաշինյանին լուրջ չի վերաբերվում, չի լսում նրան ու չի ուզում լսել:

«Ժողովուրդը քնած չէ, ժողովուրդը պատրաստ է: Ես էլ եմ մասնակից եղել 2018թ.-ին, հիմարություն եմ արել»,- նկատեց մեկ այլ տղամարդ:

Մանրամասները՝ տեսանյութում: