Պուտինը կտա բոլոր տարածքները, եթե Ուկրաինան դուրս գա 2022 թվականի սահմանագիծ․ Զելենսկի

Մանրամասներ
Պուտին Զելենսկի

Պուտինը կտա բոլոր տարածքները, եթե Ուկրաինան դուրս գա 2022 թվականի սահմանագիծ։

Աս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Եթե Ռուսաստանը կորցնի իր բոլոր ռազմական ձեռքբերումները, ապա Պուտինը միաժամանակ կկորցնի վստահությունն այն երկրներում, որոնք դեռ կասկածում են, թե արդյոք պետք է օգնել Ուկրաինային։

Բացի այդ, նա կկորցնի հեղինակությունը երկրի ներսում։ Միայն դրանից հետո ռուս բռնապետը պատրաստ կլինի երկխոսության։

Եվ այդ ժամանակ ողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է Պուտինից պահանջի ազատագրել Ուկրաինական բոլոր տարածքները»,- ասել է Զելենսկին։