Ինչպես մաքրել օրգանիզմը և արագ ազատվել ավելորդ քաշից

Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ապա ավելի լավ է՝ խորհրդակցեք բժիշկի հետ
Live24.am-ը ներկայացնում է

healthylifetricks.com-ը ներկայացրել է թեյի և կաթի համադրությամբ դիետան:

Կանաչ թեյով և կաթով դիետա

Կաթով և կանաչ թեյով դիետան ամենահայտնին է այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից և դրանից հետո պահպանել այն: Կաթով թեյը ոչ միայն համեղ ըմպելիք է, այլև՝ հրաշալի մաքրող միջոց է օրգանիզմի համար: Մեկ օրվա ընթացքում կաթով թեյի շնորհիվ կարող եք կորցնել 1կգ: Այս թեյը թույլ է տրվում խմել միայն ամիսը 2 անգամ՝ մեկ օրով, երկար ժամանակ չի կարելի օգտագործել:

Կողմնակի ազդեցություն. ալերգիա կաթից, երիկամների և միզապարկի հիվանդություններ, արյան ցածր ճնշում: Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ապա ավելի լավ է՝ խորհրդակցեք բժիշկի հետ:

Բաղադրություն

1.5լ ցածր յուղայնությամբ կաթ, 2ճ/գ կանաչ թեյ:

Եռացրած և սառեցրած կաթի մեջ (կարևոր է, որ կաթը լինի գոլ, բայց ոչ՝ տաք) լցրեք 2ճ/գ կանաչ թեյ: Ծածկեք այն և թողեք 20 րոպե մնա, այնուհետև քամեք և խմեք:

Օրվա ընթացքում ամեն 2 ժամը մեկ խմեք կաթը:

թեյ

Թեյով կաթն ավելի լավ է մարսվում, քանի որ թեյը հեշտացնում է կաթը մարսելու գործընթացը, իսկ կաթը նվազեցնում է կոֆեինի ազդեցությունը: Օրվա ընթացքում միայն ջուր խմեք: Օրական պետք է առնվազն 2լ ջուր խմեք, քանի որ կաթն ու կանաչ թեյը փորկապություն են առաջացնում, իսկ ջուրը կարգավորում է օրգանիզմում բալանսը: