«Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել… Նարեկ Սամսոնայնն այս գարնան առաջին ծիծեռնակն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մանրամասներ
քպ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժով բերման ենթարկելու տեսարանից այս լուսանկարը՝ գրելով. «Մեր երկրում, որպես կանոն, նման տեսարաններին հաջորդում են այլ տեսարաններ՝ զոհերի հուղարկավորություններ, լքվող գյուղեր ու անտուն մնացած հայրենակիցներ։

Նիկոլն իր վերջին կռիվն է սկսել։ Ինքն ամեն ինչ անելու է այդ կռվում հաղթելու համար։ Թիրախում Հայրենիքի համար սրտացավ ու պայքարող մարդիկ են լինելու։

Նարեկ Սամսոնայնն այս գարնան առաջին ծիծեռնակն է։ Մոտ օրերս հավանաբար նոր ձերբակալություններ կլինեն։

Ու հենց դրա համար եմ ասում՝ Տավուշի համար Երևանում է պետք պայքարել։

Սա քաղաքական խնդիր է, որին պետք է քաղաքական լուծում տրվի։ Հիմնավոր ու վերջնական լուծում»։