Պատմական Հայաստան է ինչպես Արցախը, այնպես էլ Կուրի աջ ափը՝ ներառյալ Ուտիք նահանգը Գանձակ (Կիրովաբադ) քաղաքով

Մանրամասներ
Էդուարդ Շարմազանով

ՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։

Ադրբեջան անվանումը որևէ կապ չունի այսօրվա Ադրբեջանի տարածքի հետ, այն պարսկական նահանգի անվանում է, որը գտնվում է Արաքսից հարավ։

Ադրբեջանցի անունով ազգ մինչև 1936թ. գոյություն չի ունեցել. նրանք կոչվում էին թաթարներ, կովկասյան թուրքեր և մահմեդականներ։

Միայն 1936-ից նրանք անվանվեցին ադրբեջանցիներ՝ ադրբեջանցի գրելով նաև բազմաթիվ թաթերի, լեզգիների ու թալիշների։

Հին Աղվանքի /Կովկասյան Աղվանք/ հետ այսօրվա Ադրբեջան պետությունը որևէ կապ չունի։

Նրանք յուրացրել են նաև Աղվանքի տարածքները։

Ըստ անտիկ հեղինակ Ստրաբոնի, Հայաստանի ու Աղվանքի սահմանն անցնում էր Կուր գետով։

Հետևաբար ոչ միայն Արցախն է պատմական Հայաստան,այլ նաեւ Կուրի աջ ափը՝ ներառյալ Ուտիք նահանգը Գանձակ /Կիրովաբադ/ քաղաքով։

Ի դեպ, Ստրաբոնն Արցախն անվանում էր Հայաստանի անբաժան մաս՝ Օրխիստենա անվամբ։

Նշեմ, որ Ազգերի Լիգան էլ է 1920-ին հրաժարվել ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը»։