Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ հետ. Միրզոյանը՝ Քոչարյանին

Մանրամասներ
Միրզոյան Քոչարյան

Մեր հիմնական խնդիրը մնում է խուսափելը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց, հիմա այն աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, այս ամենի ֆոնին արևմուտքի կողմից շատ հայտարարություններ են հնչում: Մասնավորապես՝ վերջիններից մեկում ասվել է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքից: Մեզ տանում են հենց բախման կետ դառնալու ճանապարհով, ԱԳՆ-ն պետք է ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվի: Ինչպե՞ս է այս ամենը տեղավորվում Կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ :

Այս հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ այն աշխարհակարգը, որ կար, արդեն չկա ու փլուզվել է: Աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք:

Պետք է նկատել, որ այս մոտեցումն ինչ-որ տեղ ընդունված էր: Պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա և բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով և քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»,- պատասխանեց Միրզոյանը:

Լևոն Քոչարյանն արձագանքեց նշելով, որ ցանկացած համագործակցություն վտանգավոր է, եթե դա արվում է ինչ-որ մեկի դեմ, այս դեպքում դաշնակցի: Այստեղ բացարձակ ինչ-որ երկրամետ լինելը չէ, խոսքը ՀՀ շահերի մասին է: Ունենք օրինակներ, ցավոք, որ շատ երկներ մնացել են հենց այդ ամենի արանքում և ոչ մի լավ բան դուրս չի եկել դրանից: Դավաճանված կնոջ իրավիճակ կարծես լինի, երբ գնում է, որպես պատասխան դավաճանում, բայց դրանից բան չի փոխվում:  Դուք գնահատո՞ւմ եք իրավիճակն ու հասկանո՞ւմ եք հետևանքները:

«Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ, որը համակերպվի ինչ-որ բաների հետ: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,- պատասխանեց նախարարը: