Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական դեմքերի հետ և կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ նկատելով, որ այցը տեղի է ունենալու Բաքվի և Թբիլիսիի միջև վերջին շրջանում սառած հարաբերությունների ֆոնին:

Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական դեմքերի հետ և կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր:

Նշվում է, որ սա կլինի Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին տարածաշրջանային այցը: