Մարտի 8-ին կանանցից գումար են գանձել. 21 վարորդ ազատվել է աշխատանքից

Մանրամասներ
ավտոբուս

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10–ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- գրել է նա։