«Ուրեմն տնական օղին դարձավ տնտեսական հեղափոխության բաղադրիչներից մեկը». Ոսկան Սարգսյան

Ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի յաթրջի, կյանքի և առողջության համար վտանգավոր օղիների վաճառքը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հարկային օրենսգրքով փոփոխություն է նախատեսվում, որ գյուղացին իր քաշած տնական օղին կարողանա խանութում վաճառել: Ուրեմն տնական օղին դարձավ տնտեսական հեղափոխության բաղադրիչներից մեկը: Տնական օղին մինչև հիմա էլ ազատորեն վաճառվել է խանութներում, այն նաև եղել է ապրանքների հետ փոխանակման յուրատեսակ միջոց, գյուղացու կրիպտովալյուտան: Սակայն հարց է ծագում՝ ո՞րը կարելի է համարել տնական օղի, քանի՞ աստիճան թնդություն պետք է ունենա, ինչի՞ց պետք է այն քաշած լինեն: Շուկան հեղեղված է տեխնիկական սպիրտի տարատեսակ խառնուրդներով, որոնք քայքայում են մարդկանց առողջությունը: Ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի յաթրջի, կյանքի և առողջության համար վտանգավոր օղիների վաճառքը»: