Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Մանրամասներ
օդանավակայան

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա Հակոբ Հ.-ին:

Նա 2023 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 257 հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: