Ստամբուլի Բալաթ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին անհայտ անձինք ռասիստական գրառումներ են կատարել։
Ստամբուլի հայկական «Լույս» ամսագիրի տեղեկություններով՝ եկեղեցու պատին ռասիստական գրառումների հետ կապված եկեղեցու կառավարող խորհուրդը լուսանկարներ ու տեսանյութ է պատրաստել եւ գրավոր բողոքի հետ միասին ներկայացրել Ֆաթիհի շրջանի ոստիկանություն։
Նշվում է, որ ոստիկանությունն արագ արձագանքել է խնդրին՝ խոստանալով շուտափույթ բացահայտել մեղավորներին։
0Comments