Մոլորակի վրա 10 վայր, որտեղ նույնիսկ մեծ գումարների դիմաց ձեզ գնալ թույլ չեն տա

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելքն է
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր մենք ձեզ ցույց կտանք մեր մոլորակի արգելված վայրերը, որտեղ նույիսկ Երկրի ամենահարուստ բնակիչների համար մուտքը փակ է: Բունկերներ, խորհրդավոր զոնաներ, ամբողջական կղզիներ և ստորգետնյա լաբարատորիաներ, այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և շրջապատված է զանգվածային տարբեր սահմռկեցուցիչ պատմություններով:

1.Օձերի կղզի 

օձ

 Ատլանտյան օվկիանոսի ջրերում գտնվող Օձերի կղզին շատ մոտ է Բրազիլիայի ափերին: Սա միակ վայր է, որտեղ բնակվում է մեր մոլորակի ամենավտանգավոր օձերից մեկը - Բոտպորսների կղզի: Որպեսզի պահպանեն նրանց բազմացումը, կղզին ընդմիշտ փակեցին:

Բայց արգելք դնելիս իշխանությունները մտածում էին ոչ միայն վերացող տեսակի, այլ նաև մարդկանց մասին, քանի որ այս վայր այցելելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այստեղ մեկ քառակուսի մետրի վրա բնակեցված է մեկ օձ:

2. Սերմերի համաշխարհային պահեստ

սերմ

Մեծ բունկերը գտնվում է Նորվեգիայում: Նրա խորությունը հասնում է 140 մետրի, իսկ անվտանգության միջոցները շատ տպավորիչ են: Բնական է, քանի որ ներսում պահվում են տարբեր մշակույթների մոտ հարյուր հազար միլիոն սերմեր: Պահեստը ստեղծվել է գլոբալ բնույթ ունեցող լուրջ աղետների դեպքում  պահպանող դեր հանդիսանալու համար: Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական խցիկը:

3. Ցին Հաուի գերեզման

գերեզման

Դեռ 1974 թվականին հայտնաբերված կայսր Ցին Հաուի գերեզմանը այդպես էլ չտպագրվեց: Հայտնվեցին մի շարք ակտիվիստներ, ովքեր հանդես էին գալիս դրա բացման դեմ, մատնանշելով այն հանգամանքը, որ պեղումների ժամանակ գիտության և պատմության մի շարք անգին իրեր կքանդվեն կամ կվնասվեն:

4. Սուրտսեի կղզի 

Սուրտսեի կղզի 

Այն գտնվում է Իսլանդիայի մոտ և ստեղծվել է  միանգամից մի քանի ստորջրյա հրաբուխների ժայթքման շնորհիվ: Գոյություն ունի 1963 թվականից և ունի 3 քառակուսի կիլոմերտից ոչ ավել տարածք: Նրա առաջացումը հետաքրքրեց ամբողջ աշխարհից տարբեր գիտնականների: Սուրտսեի կղզին մեր մոլորակում կյանքի առաջացման տեսողական մոդելն, և որպեսզի չխանգարեն այս գործընթացին, օտարների համար այդ վայրի մուտքը փակ է:

5. Զոնա 51

Զոնա 51

Մինչև 2013  թվականը ԱՄՆ-ի իշխանությունները հերքում էին ցանկացած փաստ և ասեկոսե Զոնա 51-ի մասին, հավաստիացնելով, որ իրենց երկրում նման բան գոյություն չունի: Այժմ սա մոլորակի ամենափակ և ամենախորհրդավոր ռազմակայանն է: Այն գտնվում է Լաս Վեգասից 135կմ հեռավորության վրա և համարվում է իդեալական վայր փորձարկելու համար ինչպես նոր զենքերը, այնպես էլ  ռազմատեխնիկան և զորավարժությունները: Ըստ չհաստատված տեղեկությունների զոնան ստեղծվել է  այլմոլորակային ծագման տիեզերանավի վթարի արդյունքում , այդ իսկ պատճառով էլ այն ջանասիրաբար թաքցնում են ամբողջ աշխարհից:

6. Սենտինել կղզի 

Сентинельский остров

Այն գտնվում է Հնդկաստանի ափերին և համարվում է փակ, այնտեղ բնակվող բնիկների պատճառով: Նրանց դեռ չի հասել քաղաքավարությունը, այդ իսկ պատճառով հնդկական կառավարությունը որոշել է չխառնվել այդ ցեղի կյանքին: Նույնիսկ այն ժամանակ երբ ուժեղ ցունամի եղավ կղզում , իշխանությունները ուղղաթիռ ուղարկեցին տեղացիներին օգնելու համար, բայց նրանք ի պատասխան օգնության նրանց սկսեցին կրակոցներ բաց թողնել ուղղաթիռի ուղղությամբ: Սա ևս մի նշան է, որով նրանք փորձեցին հասկացնել , որր իրենց կյանքի մեջ խառնվել պետք չէ: 

7. Լասկո քարանձավ

Пещера Ласко

Յուրահատուկ բնական երևույթը գտնվում է Ֆրանսիայի տարածքում: Քարանձավի պատերին կան անսովոր և չկրկնվող նկարներ, որոնք ավելի քան 17 հազար տարեկան են: Երկար ժամանակ քարանձավը հիանալի վայր էր էքսկուրսիաներ անց կացնելու համար, բայց շուտով նկարները սկսեցին անհետանալ:Հաջողվեց պարզել, որ պատճառը հանդիսանում էր մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը, այդ իսկ պատճառով քարանձավը փակեցին  այցերից:

8. Մորգան կղզի

Остров Морган

Հարավային Կարոլինայի ափերին կա բավականին վտանգավոր վայր և դա Մորգան կղզին է: Այնտեղ ապրում են մոտ հինգ հազար նույն տեսակի կապիկներ: Նրանք յստեղ հայտնվել են Պուերտո Ռիկոյի մարդկանց ջանքերով, և եթե ի սկզբանե նրանցից ոմանք էին վարակված հերպեսով  , ապա հիմա նրանցից յուրաքանչյուրը վարակի կրող է: Մարդկանց հայտնվելը կղզում խիստ վտանգավոր է, քանի որ այն կարող է դառնալ հիվանդությունների առաջացման պատճառ: 

9. Վատիկանի գաղտնի արխիվ

 Վատիկանի գաղտնի արխիվ

Հռոմի Պապը անհաշվելի քանակությամբ գրականութուն ունի, որը ներառված է Վատիկանի պատերի մեջ գտնվող իր անձնական արխիվում :

Ըստ տեղեկատվության, որը , ցավոք, ճշտել հնարավոր չէ՝ գրքերի և նյութերի կեսը դա օկուլտական գրականություն է ամբողջ աշխարհից:

10. Նիիխաու կղզի 

Նիիխաու կղզի 

Դեռ 1864 թվականից կղզին անցել է Ռոբինսոնովների ընտանիքի տիրապետության տակ, ովքեր ոչ ոքի չեն թողնում ապրել իրենց հետ: Այստեղ չկա ինտերնետ, բջջային կապ, ճանապարհներ և խանութներ: Էլեկտրականություն ստանում են արևային մարտկոցների շնորհիվ: Այն բարեկամները, ովքեր լքում են կղզին, այնտեղ կարող են վերադառնալ միայն հրավեր ստանալու դեպքում: