ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զոհաբերում է երկիրը՝ իրեն փրկելու համար». այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա իր ելույթում հայտարարել է, որ «Պուտինը ռազմական հանցագործ է»:
«Եվ նա կկանգնի արդարադատության առաջ. Հաագայում դատարանի դահլիճը նրան է սպասում: Այստեղ կասկած լինել չի կարող», - ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ Եվրոպան, «որքան պետք է կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ավելի շատ ֆինանսական և ռազմական աջակցությամբ»:
Հաագայում դատարանի դահլիճը Պուտինին է սպասում. Եվրահանձնաժողովի ղեկավար
Մանրամասներ
0Comments