Էստոնիայի վարչապետը հրապարակել է իր նախաճաշի լուսանկարը՝ ցույց տալու համար, որ ինքը «ռուսների չի ուտում»

Մանրամասներ
Կայա Կալլաս

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրապարակել է իր նախաճաշի լուսանկարը՝ ցույց տալու համար, որ ինքը նախաճաշին «ռուսների չի ուտում», ինչպես Politico-ին ասել է ԵՄ մի պաշտոնյա։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ Politico, վկայակոչելով ԵՄ անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ ԵՄ-ն չի ցանկանում Կալլասին տեսնել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, քանի որ նա «սիրում է նախաճաշին ռուսների ուտել»։

«Իմ նախաճաշը, հարգելի Politico-ի ընթերցողներ»,- գրել է Կալլասը X սոցիալական ցանցում և կցել լուսանկար, որում կարելի է տեսնել հատապտուղներով մյուսլի և ինչ-որ ըմպելիք։