Ձեր աբստրակտ ռացիոնալիզմը մտցրեք համապատասխան անցքերը... Հայ ժողովուրդը ունակ է հրաշքներ գործել, խոսք ասել, ու կասի... Արա Պողոսյան

Մանրամասներ
արա պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքեր ասում են, թե Արցախը հավերժ կորսված է, ինչո՞վ են տարբերվում Փաշինյանից։

Գործնականում Փաշինյանն էլ նույնն է ասում, ավելին` ասում է, որ վաղուց էր կորսված։

Ռացիոնալիզմի, կամ պրագմատիկ ռացիոնալիզմի անվան տակ պարտվողականություն ու ինքնաստորացում քարոզելը, դրա հետ համակերպվելուն ուղղված քարոզը սղացնելը բարեկամական գործ չէ սեփական ժողովրդի նկատմամբ։

Հայ ժողովուրդը ունակ է հրաշքներ գործել, ու ցույց է տվել, որ այդ հրաշքները ծնվում են հենց այն պահին, երբ առաջնորդները լիակատար ձախողման մեջ սկսել են փախչել, ու հենց այդ ժամանակ, երբ պատասխանատվություն է վերցրել ժողովուրդը, նա գործել է հրաշքներ...

Ձեր աբստրակտ ռացիոնալիզմը մտցրեք համապատասխան անցքերը...

Հայ ժողովուրդը ունակ է խոսք ասել, ու կասի...»։

Աղբյուրը` Արա Պողոսյան