Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը ցանկանում է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տա 3 ամսից՝ Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին:
Նախարարների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու բանակցությունների նոր փուլը պետք է վարվի նոր առաջնորդի կողմից:
Նշվում է, որ նախարարները ցանկանում են, որ Մեյը հեռանա Brexit-ի առաջին փուլի ավարտից հետո՝ «բանակցությունների պիկի ժամանակ», հակառակ դեպքում տարեվերջին նրան անվստահության քվե է սպառնում:
Վարչապետը ցանկանում է պաշտոնը պահպանել ոչ միայն Brexit-ի ողջ ընթացքում, այլև դրան հաջորդող շրջանում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է, որ Մեյը 3 ամսից հրաժարական տա
Հակառակ դեպքում տարեվերջին նրան անվստահության քվե է սպառնում
0Comments