Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունների կարգավորման համար

Մանրամասներ
ռուբինյան

Հայաստանը և Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար։ Ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։

«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, օրը և վայրը կորոշենք»,- ասել է Քըլըչը։