Հայաստանը ժողովրդավարական պետություն է և կարող է դիտարկել Եվրամիությանն անդամության թեկնածու դառնալու հնարավորությունը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ ուզում շտապել, չեմ ուզում, որ ստացվի՝ միակողմանի ինչ-որ քայլ ենք անում։
Մեր ցուցանիշներով ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունենք, քան ԵՄ որոշ անդամներ։ Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց պետք չի շտապել, կտրուկ շարժումներ անել։», - հավելեց ԱԺ նախագահը։
0Comments