Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում

Մանրամասներ
թուրքիա երկրաշարժ

Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):

4,6 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտ՝ մոտ 7 կիլոմետր խորության վրա։

Իր հերթին Քանդիլլի աստղադիտարանի սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 4,5 մագնիտուդ:

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Թեքիրդաղ և Ստամբուլ նահանգներում։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։