ՆԱՏՕ-ն քննարկում է Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը. Սլովակիայի վարչապետ

Մանրամասներ
սլովակիա

ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ քննարկում են Ուկրաինա երկկողմանի զինվորներ ուղարկելու հարցը, երկուշաբթի՝ Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից առաջ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հայտնում է Reuters-ը։

«Ես կսահմանափակվեմ նրանով, որ այդ թեզերը (փարիզյան հանդիպման կազմակերպման վերաբերյալ) նշանակում են, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ քննարկում են Ուկրաինա երկկողմանի զինվորներ ուղարկելու հարցը»,- ասել է նա Սլովակիայի անվտանգության խորհրդի նիստից հետո:

Ֆիցոն նաև հավելել է, որ չի կարող ասել, թե ինչ նպատակով կուղարկվեն զինվորները և ինչ պետք է նրանք անեն այնտեղ: