Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի․ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մանրամասներ
Նուման Քուրթուլմուշ

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.

«Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։

«30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի շրջանն ազատագրվել է 44 օրում» (չակերտները՝ Tert.am)։

Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը կընդունի դա, մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես հայկական սփյուռքի կողմից։

«Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելու».