Դերասան Սամի Նասերին վաղը կժամանի Հայաստան

Դերասանը «Զվարթնոց» օդանավակայանում կլինի Ժամը 16:20-ին

Փետրվարի 23-ին, Հայաստան կժամանի «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի դերասան Սամի Նասերին: Դերասանը «Զվարթնոց» օդանավակայանում կլինի Ժամը 16:20-ին: 

Հիշեցնենք, Նասերին Հայաստան է ժամանելու փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարին հետևելու։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ։

Եվրոպայի գոտու համար կպայքարի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու համար՝ Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը` Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի գոտու համար՝ Ռազմիկ Ղուլինյանը (WORLD KICKBOXING LEAGUE, K1, մրցակիցը՝ Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկը` Մանուել Գարսիան է):