Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ

Մանրամասներ
նիկոլ

2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև 2023 թվականի ընթացքում տեղի են ունեցել 2 հանդիպում (մայիսի 25-ին՝ Մոսկվայում և հունիսի 9-ին՝ Սոչիում) և 9 հեռախոսազրույց: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

2023 թվականի օգոստոսի 24-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

2023 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը, որի ընթացքում, մասնավորապես, հաստատվել է 2023-2025 թթ. երկու երկրների կառավարությունների տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանը:

2023 թվականի արդյունքներով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը (ներմուծման ցուցանիշներն ըստ արտահանող երկրի) կազմել է շուրջ 7,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 39,4%-ով: