Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ»

Մանրամասներ
գալեյան

«Որդիների կանչ» ՀԿ-ն անդրադարձել է զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ դատարանի որոշմանը․

«Դատավոր Մասիս Մելքոնյանը անփոփոխ թողեց Գարիկ Գալեյանի խափանման միջոց տնային կալանքը՝ երկարացնելով այն ևս 2 ամսով՝ դրանով իսկ հաստատելով իր հավատարմությունը գործող իշխանությանը, ում համար բարձրագույն արժեքը Աթոռն է։ Անկախ նրանից, որ մարդը  պետությանն է  տվել ամենաթանկ բանը` իր զավակին, նա պետք է հնարավորինս երկար մեկուսացվի, եթե նա, ըստ աթոռատերի, փոքր ինչ վտանգում է այդ Աթոռի կայունությունը։ Սակայն այստեղ թյուրըմբռնում կա։

Ոչ մի Աթոռ հավերժ չէ, և յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը՝ իրեն բաժին ընկած Աթոռին նստած ու կայացրած հանցավոր որոշումների համար՝ լինի դա երկրի գործող ղեկավար, թե կամակատար դատավոր»։