Մի քանի վարժություն մարմինը ձգելու համար

Կարեւորն այն է, որ դրանք կատարեք առանց շտապելու

1

Անկողնուց վեր կենալուց հետո անհրաժեշտ է ամեն առավոտ կատարել այս հասարակ վարժությունները՝ ձեր մարմինն ավելի առույգ և ձիգ պահելու համար: Կարեւորն այն է, որ դրանք կատարեք առանց շտապելու:

Ողնաշարի ձգում

Խորը շունչ քաշել, ձեռքերը բարձրացնել գլխի վրա եւ ափերը շրջել դեպի պատը: Ծնկները պետք է ուղիղ լինեն, իսկ ոտնաթաթերը՝ ձգված: Նման դիրքով պետք է մնալ 5 վայրկյան: Այնուհետեւ արտաշնչել, թուլանալ: Նման վարժությունը կրկնելով 3 անգամ՝ հնարավոր կլինի «արթնացնել» ողնաշարը:

ֆբգվդցսղա

 

Հոդերի վարժանք

Պառկելով մեջքի վրա՝ ծալել աջ ոտքը, իսկ ձախ ոտքը դնել ծալած աջ ոտքի ծնկի տակ: Աջ ծունկը բռնել ձեռքերով: Խորը շնչել 5 վայրկյան: Այնուհետեւ փոխել ոտքերը: Այս վարժությունը կօգնի արդյունավետորեն մարզել հոդերը, նույնիսկ կամրապնդի խնձորակները: Վարժությունը պետք է կրկնել 4-5 անգամ:

բեռոեվֆդ

 

Ծնկները կրծքավանդակին մոտեցրած

Պառկել մեջքի վրա եւ ծալած ծնկները մոտեցնել կրծքավանդակին: Պահել նման դիրքում 10 վայրկյան: Կրկնել 5-6 անգամ: 

բռտգռփֆեռո

 

Շրջադարձ

Այս վարժությունը կօգնի բարձրացնել արյան շրջանառությունը եւ ամրապնդել մեջքի մկանները: Ձգել մի ձեռքը, ծնկները ծալել եւ ձգել հակառակ ուղղությամբ: Ուսերը պետք է կպչեն ներքնակին: Նման դիրքով պետք է մնալ 10 վայրկյան, այնուհետեւ կրկնել հակառակ ուղղությամբ: Պետք է կատարել 5-6 անգամ:

բգռոեֆոդ

 

Ձգվել առաջ

Նստել մահճակալին եւ պարզել ոտքերը: Խորը շունչ քաշել: Արտաշնչման ժամանակ ձգվել դեպի ոտնաթաթերը: Կրկին խորը շնչել, արտաշնչել եւ ավելի շատ ձգվել: Անհրաժեշտ է վիզը նույնպես ձգել առաջ: Կրկնել 10 անգամ եւ թուլացնել մարմինը: Նման վարժությունը ողնաշարը եւ մկանները  կնախապատրաստի աշխատանքային օրվա սկզբին:

փռբվցեդո

Մեջքի մկանների ձգում

Նստել մահճակալի ծայրին, ձեռքերով եւ գլխով ձգվել դեպի հատակը: Թուլանալ եւ հաշվել մինչեւ 5-ը: Նման հասարակ վարժությունն արդյունավետ միջոց է արթնանալու եւ մեջքի մկանները ձգելու համար: Կրկնելով 5-6 անգամ՝ առույգ կլինեք ամբողջ օրը:

ըհփտգռֆ