Եթե ԱՄՆ-ն նոր օգնություն չհատկացնի, Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշեն, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով. Պենտագոն

Մանրամասներ
Պենտագոն Լլոյդ Օսթին

Առանց ԱՄՆ-ի նոր ռազմական օգնության, Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշեն, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով։ Այս կարծիքը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Եթե հավելյալ ֆինանսավորման (Ուկրաինային ռազմական օգնություն - Խմբ.) խնդրանքը չհաստատվի (ԱՄՆ Կոնգրեսի կողմից - Խմբ.), Ուկրաինան պետք է ընտրություն և որոշում կայացնի, թե որ քաղաքները կարող է պահել իր ունեցած ռեսուրսներով և նրանով, ինչը կշարունակեն ուղարկել գործընկերները»,- ասել է Պենտագոնի խոսնակը։

«Ես չեմ կարող կանխատեսել, դրանք կլինեն Ուկրաինայի որոշումները, որոնց մասին նրանք կարող են խոսել: Այժմ նրանց կյանքի և երկրի համար չափազանց կարևոր պայքար է ընթանում, ուստի մեզ անհապաղ ֆինանսավորում է անհրաժեշտ: Սա ահազանգ է, որը հնչում է հոկտեմբերից»,- ընդգծել է Պենտագոնի խոսնակը:

Միևնույն ժամանակ, նա «ռազմավարական» է անվանել ուկրաինական զինված ուժերի նահանջը Ավդեևվկայից, որն իրականացվել է հրետանու և արկերի խնայման նպատակով, քանի որ Ուկրաինան այժմ դրանց խիստ պակաս է զգում։