Ովքեր ազատագրել են Ավդեևկան, արժանի են բարձրագույն պարգևների․ Պուտին

Մանրամասներ
Պուտին

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի (ԶՈւ) բոլոր զինծառայողները, ովքեր ազատագրել են Ավդեևկան, արժանի են ժողովրդի բարձրագույն պարգևների և երախտագիտության։

Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բոլոր զորամասերը, բոլոր զինծառայողները, իհարկե, արժանի են երկրի, Ռուսաստանի, մեր ժողովրդի բարձրագույն պարգևների, խրախուսանքների և երախտագիտության խոսքերի»,- ասել է Պուտինը։ Նա ընդգծեց, որ «բոլոր տղաները գործեցին համարձակ և հերոսաբար»։