Թրամփը ցանկանում էր 2018 թվականին հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին. Ջոն Բոլթոն

Մանրամասներ
բոլթոն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե վերընտրվի, կձգտի ՆԱՏՕ-ի փաստացի վերացմանը, որից նա արդեն ցանկանում էր դուրս գալ, ասել է Ջոն Բոլթոնը, ով ավելի քան մեկ տարի ծառայել է որպես ԱՄՆ 45-րդ նախագահի ազգային անվտանգության խորհրդական։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Washington Post-ին տված հարցազրույցում նախկին խորհրդականն անդրադառնում է 2018 թվականի հուլիսին Բրյուսելում կայացած դաշինքի գագաթնաժողովին։ Բոլթոնի խոսքով՝ ինքը և պետքարտուղար Մայք Պոմպեոն մինչև վերջին պահը չգիտեին՝ արդյոք Թրամփը մտադիր է «պայթեցնել» ՆԱՏՕ-ն։

Նախկին խորհրդականն ասել է, որ հավատում է, որ Թրամփը կփնտրի դաշինքը կործանելու միջոց, եթե վերընտրվի։ «Նա երբեք չի կորցրել դրանից դուրս գալու ցանկությունը», - թերթին ասել է Թրամփի նախկին խորհրդականը: