Էրդողանը ցանկանում է կրկնապատկել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը

Մանրամասներ
ալիև

Անցյալ տարի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն առաջին անգամ հասել է 7,5 միլիարդ դոլարի։

Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք կավելացնենք մեր ջանքերը 15 միլիարդ դոլարի նպատակին հասնելու համար», - ասաց նա։

Էրդողանը, անդրադառնալով ԵԽԽՎ նիստերին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը, ասել է, որ կշարունակեն Ադրբեջանին աջակցելու նախաձեռնությանը մինչև այդ որոշումը չեղարկեն։