Ռուսաստանում բռնել են հոգեւորականի, որը ցանկացել է կատարել Նավալնու հոգեհանգստյան արարողություն

Մանրամասներ
նավալնի

Պետերբուրգում ձերբակալել են հոգեւորականի, որը ցանկացել է հոգեհանգստյան արարողություն կատարել Նավալնու համար Սոլովեցկի կամեն հուշարձանի մոտ։

Ինչպես «Ռոտոնդ»-ին պատմել է պատգամավոր Բորիս Վիշնեւսկին, Գրիգորի Միխնով-Վայտենկոյին բռնել են իր տան մոտ, Պետրոգրադյան շրջանում, խնդրել գնալ ոստիկանական բաժանմունք «հնարավոր հակաիրավական գործողությունների» հանգամանքները պարզելու համար։

Միխնով-Վայտենկոն Առաքելական Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս է։ Նախօրեին նա հայտնել էր, որ պատրաստվում է  հոգեհանգստի կարգ անցկացնել Ալեքսեյ Նավալնու հիշատակին Սոլովեցկի կամենի մոտ։

ՌՈւԵ Պետերբուրգի միտրոպոլիայում առավոտյան հայտարարություն են տարածել, որ Գրիգորի Միխնով-Վայտենկոն Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւորական չէ։ «Կոչ ենք անում անտեսել նրա ցանկացած հայտարարություն եւ կոչ հանրային տարածքում»,- ավելացրել են ՌՈւԵ-ում։

Հոգեհանգիստը, չնայած Առաքելական Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Միխնով-Վայտենկոյի ձերբակալմանը, միեւնույն է, կատարվել է։

Այն կատարել է հայր Անդրեյը։ Հոգեհանգստի վերջում ոստիկանները պահանջել են քաղաքացիներին ցրվել եւ նրանց քշել են հուշարձանի մոտից։ Արդյունքում՝ մի քանի մարդկանց, որոնք չեն ցանկացել հեռանալ, ձերբակալել են։