Նավալնիի մահվան կապակցությամբ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ինքնաբուխ ցույց է անցկացվում

Մանրամասներ
Նավալնի

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ռուս ընդդիմադիր քաղաքական Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ինքնաբուխ ակցիա է ընթանում։ Նրանց են միացել նաև Հայաստանում ապրող ռուսաստանցիները։ 

Ակցիայի մասնակցիները հայհոյանքներ են հնչեցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասցեին։  

ՌԴ դեսպանատան դիմաց նաև կազմակերպվել է մոմավառություն՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի։

Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։