ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին. Միշել

Մանրամասներ
շառլ միշել

Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների: Հանուն իր իդեալների նա կատարեց գերագույն զոհաբերություն։ Այս մասին Շառլ Միշելը գրել է Եվրամիության խորհրդում X-ում։

«ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Եվ նրանց, ովքեր ամենամութ պայմաններում պայքարում են ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում։ Մարտիկները զոհվում են, բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում։ Հանուն իր իդեալների նա կատարեց գերագույն զոհաբերություն»,- գրել է նա։