Փետրվարի 20-ին, ժամը 16.30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նեց «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը:
«Հաշվի առնելով, որ փետրվարի 20-ը առաջին հերթին արցախյան շարժման տարեդարձն է, եւ այդ օրվա խորհուրդը նաեւ Արցախի հետ հետ կապված խնդիրներն են, հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հանձնվել է այսօրվա իշխանության օրոք եւ իրենց մասնակցությամբ, մենք դրա հետ մեկտեղ առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ համամիտ են, միասին հանդես գալու պահանջով՝ վաղաժամկետ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ կառավարությունը:
Մենք դրա համար հիմնվորում ենք պատրաստել՝ 100 պատճառ, որով հանդես կգանք հնրահավաքի ժամանակ: Դրանք կլինեն գրքույկներ, որոնք կբաժանվեն ժողովրդին»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ին կլինեն «Եռաբլուր» պանթեոնում:
«Մենք ուզում ենք օգնենք Նիկոլ Փաշինյանին, որ ազատվի այս պտասխնատվությունից, որ իր ուսերի բեռը չի, ինքը չի կարողանում այդ բեռը տանել: Ճիշտ կլինի, որ ինքը ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու:
Հաշվի առնելով, թե ինչպիսի մեխանիզմ պետք է աշխատի, մենք հրավիրել ենք հանրհավաքին մասնակցելու 35 ընդդիմադիր պատգամավորներին, անհատապես հրավեր ենք ուղարկել, սպասում ենք իրենց արձագանքին: Եթե կմասնակցեն, ապա մենք գտնում ենք, որ անվստահության այդ գործընթացը պետք է արվի ԱԺ-ում:
Եթե ժողովուրդը մեզ վստահի եւ այդ ճնշումը գործադրի, որ խորհրդարանն ընդունի այդ պահանջը, մենք պատրաստ կլինենք այլ քաղաքական ուժերի հետ միասին ձեւավորել մի խորհուրդ, որը կքննարկի ապագա ժամանակավոր կառավարության կազմը: Որովհետեւ այստեղ կա խնդիր, որ վարչապետի թեկնածու, կառավարության կազմ պետք է ներկայացվի: Մենք այդպիսի մենաշնորհ չենք ուզում ունենալ»,-ասաց Սարգսյանը:
0Comments