Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ․ ՀԿԽԸ

Մանրամասներ
կարմիր խաչ

Մամուլում այսօր հայտնված տեղեկությունը, ըստ որի՝ Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ, չի համապատասխանում իրականությանը, այդ մասին հայտարարություն է տարածել ՀԿԽԸ գլխավոր քարտուղարությունը։

«Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ՀԿԽԸ կողմից 08․02-ին աշխատանքից ազատված Աննա Եղիազարյանը «ընտրվել է» ՀԿԽԸ նախագահ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Նախագահի ընտրությունները, որոշման համաձայն, տեղի են ունենալու ս․թ․ ապրիլի 8-ին, իսկ տիկին Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, որի առթիվ հաղորդում է ներկայացել համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։