Կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Մանրամասներ
հաքան ֆիդան թուրքիա

Հաջորդ ամիս կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը։

Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս ձևաչափով բոլոր երեք երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մարտին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ կողմերը դիտարկելու են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը,  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։