Մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից. Դանիել Իոաննիսյան

Մանրամասներ
իոաննիսյան

ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ և դա Ներքին Հանդն է։

Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։

Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում` անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։

Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից։

Հ.Գ. Ռուսաստանյան սահմանապահներին Ներքին Հանդից հանելն անգամ ավելի հրատապ է, քան Զվարթնոցից,- նշել է նա: