Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում

Մանրամասներ
ջերմուկ

Ռոսպոտրեբնադզորը խնդրում է ռուսաստանցիներին հայտնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ ֆիքսված են 0,5 լիտրանոց ապակե տարաներով 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության Ջերմուկ հանքային ջրի վաճառքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցներն ուժեղացրել են վերահսկողությունը Ջերմուկի հանքային ջրի նկատմամբ մանրածախ առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։ Ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այս հանքային ջրի շուրջ 2,5 մլն շիշ առանձին խմբաքանակների վաճառքն արդեն կասեցվել է։ Ռոսպոտրեբնադզորը նշել է, որ արտադրանքը շրջանառության մեջ չի դրվի մինչև դրա անվտանգության լաբորատոր հաստատումը չստացվի։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք էր ստացել հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Telegram-ում հայտնել է, որ տարայում, որտեղից տղամարդը խմել է, հանքային ջրի փոխարեն քացախ է եղել։

«Ջերմուկ» ընկերությունից հայտարարել են, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու չի օգտագործվում, իսկ արտադրությունն ավտոմատացված է փակ ցիկլով։ Երևանը տարօրինակ է անվանել նաև Ռուսաստանում հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի դադարեցումը և հայտնել, որ ջուրը մատակարարվում է 2001 թվականից և համապատասխանում է ԵԱՏՄ կանոնակարգերին։