Թրամփը Պուտինին դրդում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Բայդեն

Մանրամասներ
նատօ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ այս պաշտոնում իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դրդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) վրա։

Ելույթ ունենալով Սպիտակ տանը, որում նա համաքաղաքացիներին և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոչ է արել հնարավորինս արագ շարունակել մեծ ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային, Բայդենը կարծիք է հայտնել, որ «այդ ցուցանիշները վերջին օրերին աճել են»: «Որովհետև [ԱՄՆ] նախկին նախագահը վտանգավոր, ցնցող և, անկեղծ ասած, ոչ ամերիկյան ուղերձ հղեց աշխարհին։ Ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը Պուտինին հրավեր էր ուղարկել՝ ներխուժելու մեր որոշ դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների [տարածքներ]», - ասել է Բայդենը։