ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու

Մանրամասներ
նիկոլ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանի խմբակը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։

Փաշինյանը խաղաղության հետ այնքան կապ ունի, որքան Ալիեւը՝ հայասիրության։

Խաղաղություն եւ Նիկոլ՝ իրարամերժ երեւույթներ են։

Նիկոլը 2018-2020 թթ. ոչինչ չարեց խաղաղությունն ամրապնդելու համար, հակառակը՝ նա իր կեղծ հայրենասիրական ու բանակցային բովանդակությունը տորպեդահարող թեզերով  մոտեցրեց պատերազմն ու մեզ մտցրեց պատերազմի մեջ։

Արդեն պատերազմի ժամանակ նա ամեն ինչ արեց պատերազմը չկանգնեցնելու ու Շուշին հանձնելու համար։

Այս ամենն արվում էր ռուսական ազդեցությունից ազատվելու համար՝ պարտության մեղավոր կարգելով նախկիններին ու ՌԴ-ին։

Նիկոլի համար խաղաղության պայմանագիրը գերնպատակ չէ։ Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է։ Դրա արդյունքում նա փուռը տվեց Արցախը և շարունակում է Հայաստանի Հանրապետությունը մոտեցնել ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։ Հիմա էլ սաղ երգերը երգել է, ԵՄ-ի հետ է մոտենում։

ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու։

Խաղաղության հասնելու ու անվտանգային մարտահրավերները լուծելու երկու քայլ կա.

1. Նիկոլի հեռացում։

2. ՀՀ-ՌԴ խորը ռազմա-քաղաքական նոր դաշինքի կնքում։

Մնացած ճանապարհները տանում են ուղիղ դեպի թուրքական գերիշխանություն»։