Սաակաշվիլին շնորհավորական նամակ է հղել Ալիևին և գովաբանել նրան

Մանրամասներ
ալիև

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շնորհավորական նամակը։

«Շնորհավորում եմ Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։ Ոչ ոք երբեք այնքան չի արել Ադրբեջանի համար, որքան նախագահ Իլհամ Ալիևն արել է այս երկրի համար։ Նա պատմության մեջ կմնա որպես «Իլհամ Հաղթող», իսկ նրա նախագահության տարիները կմնան որպես ոսկե դարաշրջան Ադրբեջանի պատմության մեջ»,- ասվում է ուղերձում։