Պետք է վստահեք

Միայն Ինձ պետք է վստահեք, այդ դասը անպատճառ սովորեք, այդ ժամանակ է, որ, իրոք, օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ ու կառաջնորդվեք Իմ կողմից
է


 

Փետրվարի 22

 

Միայն Ինձ պետք է վստահեք: Այդ դասը անպատճառ սովորեք: Այդ ժամանակ է, որ, իրոք, օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ ու կառաջնորդվեք Իմ կողմից: Իսրայելի ժողովուրդը կարող էր շատ ավելի շուտ մտնել Խոստացած Երկիրը, սակայն իրենց կասկածներն ու վախերը նրանց շարունակ ետ, դեպի անապատ էին քշում: Մի մոռացեք, որ վարանումները, կասկածները, տարակույսներն ուշացնում են Աստծո գործերը: Դուք պետք է կամ ամբողջովին վստահեք Ինձ կամ՝ ոչ:

Ես ձեզ արդեն ասել եմ, թե ինչպես պետք է ապրել. պետք է կատարեք Իմ բոլոր ասածները: Ես սիրում եմ ձեզ, Իմ որդիներ, ամրացեք և վստահեք Իմ Մեծ Սիրուն: Այդ Սերը երբեք հուսախաբ չի անի ձեզ, միայն թե դուք էլ սովորեք հուսախաբ չանել Ինձ:

Ահ, եթե իսկապես տեսնել կարողանայիք, ապա կհասկանայիք այդժամ: Սովորելու շատ բան ունեք՝ վախը վանելու ու խաղաղությունը ձեռք բերելու համար: Ձեր այդ տարակույսները կասեցնում են Իմ գործը. պետք է հրաժարվեք երկմտանքներից: Ես մեռա՝ ազատելու համար ձեզ մեղքից, տարակույսներից ու մտմտուքներից: Պետք է հավատաք Ինձ բացարձակապես: