Կոկոսի քերուկով թխվածքաբլիթներ

Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ արդյունքը՝ հիանալի

Բաղադրություն

400 գ կոկոսի քերուկ

4-5 հ. ձու

1,5 բ. շաքարավազ

Պատրաստման եղանակ Ձվերը պետք չէ հարել, ավելացնել շաքարավազը, խառնել, ավելացնել կոկոսի քերուկն ու կրկին լավ խառնել: Ձեռքով կլորներ պատրաստել և շարել յուղաթղթի վրա: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել մոտ 25-30 ր.: