Փողոցից հետ եկաք ու այդպես էլ չասացիք՝ որն է ձեր օրակարգը․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

Մեր գործընկերները չեն էլ հասկանում՝ ինչի մասին են խոսում, երբ ասում են խամաճիկային պետություն։

Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակի պնդմամբ՝ Հայաստանն առաջին անգամ է ինքնուրույն գործում։

«Մենք պետականություն ենք կերտում, որը դուք չկարողացաք կերտել։ Ընդդիմությանը չեմ մեղադրում, որովհետև չենք հասկացել, թե ինչ է պետականությունը, նույնիսկ հիմա էլ մենք պետք է մտածենք՝ Ռուսաստանի պրոքսին ե՞նք, թե՞ դառնանք օտարերկրյա այլ պետության պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի։

Մենք ո՞վ եք։ Մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ այ, եթե մեզանից հեռու գնաք, կտանք գլխներիդ, իսկ դուք այս տարածաշրջանում պետք է լինեք մեր մահակը»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ  նախագահը նաև հարցրեց ընդդիմությանը, թե որն է նրանց օրակարգը, որ փողոցից  վերադարձել են ԱԺ։