Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են արձակել Իսրայել գնացող բրիտանական առևտրային նավի վրա

Մանրամասներ
Կարմիր ծով

Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական առևտրային նավի վրա, որը գնում էր Իսրայել:

Այս մասին հայտարարել է Եմենի հուսի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են արձակել բրիտանական առևտրային նավի վրա, որը Կարմիր ծովով մեկնում է Պաղեստինի օկուպացված տարածքների նավահանգիստ»,- գրել է Սարիան X-ում:

Նա հարձակման այլ մանրամասներ չի հայտնել։